Ինչ եղանակ է սպասվում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

Ինչ եղանակ է սպասվում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարզաբանում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է.

Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին։

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։

Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»։