Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է

Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է

ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է, այս մասին մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի, գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարույթի շրջանակներում կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին:

Ձերբակալված 27-ամյա երիտասարդը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին է։