Երբ է մեկնարկելու բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

Երբ է մեկնարկելու բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով․ սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը:

Հիմնական մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը կարող է երկրորդ փուլին մասնակցել՝ այս դեպքում հայտագրելով 6 մասնագիտություն տարբեր բուհերում։