Շոն Մենդեսը և Կամիլա Կաբելոն չեն թաքցնում իրենց զգացմունքները

Շոն Մենդեսը և Կամիլա Կաբելոն չեն թաքցնում իրենց զգացմունքները

Առաջին անգամ Կամիլա Կաբելոյի և Շոն Մենդեսի վերամիավորման մասին սկսեցին խոսել Coachella փառատոնից հետո։ Այդ ժամանակ նրանց նկատել էին պարի ժամանակ համբուրվելիս։ Սակայն դրանից հետո ինսայդերը հերքել է այդ լուրերը (մենք, անկեղծ ասած, չէինք հավատում դրան): Նախորդ օրը նրանց կրկին միասին են լուսանկարել։

Կամիլան և Շոնը շարունակում են թեժացնել վերամիավորման մասին խոսակցությունները: Այս անգամ նրանք լուսանկարվել են Լոս Անջելեսում ժամադրության ժամանակ։ Պապարացիների լուսանկարներում նրանք ժպտում էին ու գրկախառնվում։

Հիշեցնենք, որ Կամիլան և Շոնը հանդիպել են երկու տարի։ Աստղերի բաժանման մասին հայտնի դարձավ 2021 թվականի նոյեմբերին։ Նախկին սիրեկանները չեն հայտնել բաժանման պատճառը։