Այդ կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել ու գցել են մի կողմ. Փաշինյան

Այդ կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել ու գցել են մի կողմ. Փաշինյան

Եռակողմ հայտարարությունում նման կետ չկա, միջանցքի մասին որևէ կետ չկա:Չկա նաև, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք է վերահսկելու։ Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը մեր տարածքում որևէ բան պետք է վերահսկի, եռակողմ հայտարարության 9-րդ կետում նման կետ չկա գրված։ Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կետերը, ըստ էության, Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ։ Եվ Ռուսաստանը, և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են»,- ասել է նա: