Այս մարդը կալանավորել է ծանր հաշմանդամություն ունեցող տան միակ աշխատողին. փաստաբան

Այս մարդը կալանավորել է ծանր հաշմանդամություն ունեցող տան միակ աշխատողին. փաստաբան

Փաստաբան Տաթև Հակոբյանը գրել է

Ճանաչենք մեր հերոսներին...
Վերաքննիչ դատարան Ռուբիկ Մխիթարյան անուն, ազգանունով մարդա մտնում, դուրս գալիս նիստերի ժամանակ էլ ներկայանումա որպես դատավոր: Էդ մարդը կալանավորելա մի մարդու 
ով ունի ծանր հաշմանդամություն,
 խնամքին 40 օրեկան և 3 տարեկան երեխա, հաշմանդամ և թոշակառու մայր, չաշխատող կին,
տան միակ աշխատողն է,
 մեղադրվում է միջին ծանրության արարքի մեջ (185-րդ հոդված՝ գույքի վնասում)
 ամբողջությամբ ընդունել է մեղքը և աջակցել գործի քննությանը,
 հարթել է տուժողի վնասը,
 կալանքը առաջին ատյանում մերժելուց հետո 2 ամիս գտնվել է ազատության մեջ և որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել (միջնորդությունը բերվել էր նոր հանցանքի կատարման և փախուստի հիմքով),
նախկինում դատված կամ արատավորված չի եղել, 
գործով անցնող մյուս 5 ամբաստանյալների նկատմամբ կիրառված է ստորագրությունը չհեռանալու մասին:
 Ռ. Մխիթարյանին փոխանցեք, որ քրեական դատավարության օրենսգրքով բողոքը մերժելու հոդված էլ կա, ամեն զուգարանի թուղթ, որ բերում են չպետք ա բավարարի: