Տարհանումներ Հունաստանում՝ անտառային հրդեհների պատճառով 

Տարհանումներ Հունաստանում՝ անտառային հրդեհների պատճառով 

Չորս բնակավայրերի բնակիչների, մանկական ճամբարի բնակիչներին եւ մեկ հյուրանոցի կենվորների ու աշխատակիցների տարհանել են Հունաստանի Պելոպոնեսի թերակղզու Զիրիա շրջանում՝ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է ERT1-ը։ Պարբերականը նշում է, որ մասնավորապես տարհանվել են Լամպիրիա, Լոնգոս, Կամարես եւ Զիրիա բնակավայրերի բնակիչները։ Հրդեհի դեմ պայքարում է 95 հրշեջ մեքենա, չորս հրշեջ ինքնաթիռ եւ ուղղաթիռ։