ԱՄՆ-ն հայտարարել է, որ կվերականգնի Իրանի դեմ սանկցիաները՝ ի հեճուկս ՄԱԿ-ի

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կվերականգնի Իրանի դեմ սանկցիաները՝ ի հեճուկս ՄԱԿ-ի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կվերականգնի Իրանի դեմ սանկցիաները ի հեճուկս ՄԱԿ-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Պետքարտուղար Պոմպեոն ասել է, որ բոլոր այն երկրների հանդեպ, որոնք չեն կատարի այդ սանկցիաները, Միացյալ Նահանգները իրեն իրավունք կվերապահի միակողմանի գործողություններ կատարելու։

Նա ասել է նաեւ, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պարտավոր են պահպանել Իրանի դեմ զենքի վաճառքի էմբարգոյի պայմանները։