Տիրան Խաչատրյանը՝ 5-րդ շարասյան մասին

Տիրան Խաչատրյանը՝ 5-րդ շարասյան մասին

«Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։ Նա մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը մարտավարական ու ինժեներական առումով։ Այն ունի ռազմավարական նշանակություն իրենց համար, այսինքն` դուրս էլ չեն բերի»: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին ասաց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Ես մինչև հիմա չգիտեմ, թե որտեղ է այդ «հինգերորդ շարասյունը»: Եվ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, ապա անհասկանալի է, թե ինչու չի նշում, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» պարագլուխները։ Մերկապարանոց հայտարարություններն անիմաստ PR-ի ու հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունեն։ Իրենց նպատակը եղել է հանձնելը, և որպեսզի արդարացում ունենան, պետք է դրա հետ կապված մեղավորներ ու տարբեր պատճառաբանություններ գտնեն»,- նշեց նա։