Ֆրանսիայում ֆուտբոլիստներ են վարակվել կորոնավիրուսով

Ֆրանսիայում ֆուտբոլիստներ են վարակվել կորոնավիրուսով

Ֆրանսիայում ֆուտբոլիստների կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքն է գրանցվել։

«Տրոյա» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Հստակ անուն չի նշվել, սակայն, ըստ ֆրանսիական մարզական պարբերականների տեղեկությունների, խոսքը  հարձակվող Հյուն-Ջուն Սուկի մասին է։

Նույն ակումբը, որը հանդես է գալիս Ֆրանսիայի Լիգա2-ում, հաղորդել է նաև, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ակումբի երիտասարդական թիմի խաղացողներից մեկի մոտ։

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնությունը ևս դադարեցվել է անորոշ ժամկետով։