Իկարդին «Ինտերից» «ՊՍԺ» կտեղափոխվի 50 միլիոն եվրոյով

Իկարդին «Ինտերից» «ՊՍԺ» կտեղափոխվի 50 միլիոն եվրոյով

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» եւ միլանյան «Ինտերը» համաձայնվել են արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ։ Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդման համաձայն, քսանյոթամյա մարզիկի համար կվճարվի 50 միլիոն եվրո։ Եվս 7 միլիոն եվրո էլ նրանք կարող են ստանալ բոնուսներից։

Հիշեցնենք, որ Իկարդին ներկա սեզոնին Ֆրանսիայի առաջնության 20 հանդիպման է մասնակցել եւ խփել 12 գոլ։