Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ-ում ՌԴ ռուսական համայնքի ղեկավարին․ աղբյուր

Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ-ում ՌԴ ռուսական համայնքի ղեկավարին․ աղբյուր

Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար, Սուրբ Ծննդյան տաճարի ծխական եկեղեցու ավագ Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել։ Տեղեկությունը հայտնում է Alpha News–ը։

Լուրեր կան, որ Հակարիի կամրջի վրա Ալեքսանդր Բորդովին ձերբակալել են։ Արցախից դուրս եկող բռնի տեղահանվածները` ականատեսները, պնդում են, որ Բորդովին ադրբեջանցիները ձերբակալել են Հակարիի կամրջի անցակետը հատելիս։ Բորդովն օգնել է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել ավելի քան 400 ընտանիքի։

Ալեքսանդր Բորդովն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղում վերջին մեկ դարում առաջին ռուս ուղղափառ եկեղեցում կառուցմանը, ինչի համար արժանացել է ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհակալությանը, ծանրակշիռ ներդրում է ունեցել ուղղափառության վերածննդի և ռուսական համայնքի ամրապնդման գործում, ինչպես նաև հիմնել է Ղարաբաղի պատմության ընթացքում առաջին ռուսական դրամատիկական թատրոնը։

Մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Կիրիլ Կուլակովը Բորդովին ուղղափառ համայնքի համար նվեր էր փոխանցել` Կազանի Աստվածամոր սրբապատկերը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն, իրենց հերթին, նշում են, որ Բորդովը Երևանում է, և, իբր, հայտարարել է, թե իր համար Արցխի էջը փակված չէ։

Հավելենք, որ մենք դեռ ստույգ տեղեկություններ չունենք նրա ճակատագրի մասին։