Ձմեռ պապիկներին այս տարի արգելել են գումար աշխատել

Ձմեռ պապիկներին այս տարի արգելել են գումար աշխատել

Ավանդույթի համաձայն, ամեն տարի, երբ Հանրապետության հրապարակում վառվում են գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում շրջում են զանազան ձմեռ պապիկներ ու ձյունանուշեր: Նրանք նկարվում են երեխաների հետ, կառքերով շրջում, նվերներ տալիս փոքրիկներին և վերջում իրենց մատուցած ծառայությունների դիմաց կլորիկ խումար ստանում: Այս տարի իրավիճակ է փոխվել: Հրապարակը զարդարված է, վառվել են հրապարակի լույսերը, ծնողները երեխաների հետ տարածքում զբոսնում են, սակայն ձմեռ պապ ու ձյունանուշ հրապարակում չկա:

Մենք տեղեկացանք, որ ոստիկաններն այս տարի արգելել են ձմեռ պապիկներին հրապարակում գումար աշխատել, պատճառաբանելով, որ այս տարի խիստ հսկողություն են իրականացնելու, որպսզի հրապարակում ոչ մի Ձմեռ պապ չերևա: