Ֆլեշմոբ ֆեյսբուքում․ պահանջում են Պապիկյանի հրաժարականը (լուսանկար)

Ֆլեշմոբ ֆեյսբուքում․ պահանջում են Պապիկյանի հրաժարականը (լուսանկար)

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորների ողբերգական մահից հետո զինված ուժերի մի շարք սպաներ՝ այդ թվում 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, հեռացվել են ծառայությունից, սակայն շատերի կարծիքով՝ հենց պաշտպանության նախարարը պիտի հրաժարական տա, քանի որ շարքային սպաները բանակի բյուջեն չեն պալանավորում, դա անում են պաշտպանության նախարարն ու վարչապետը։

Քաղաքացիները հարց են բարձրացնում՝ արդյո՞ք ողբերգությունը տեղի կունենար, եթե  պաշտպանության նախարարությունը նորմալ զորանոցային պայմաններ ապահովեր զինվորների համար, և նրանք իրենց ծառայությունն անցկացնեին նորմալ զորանոցային պայմաններում, այլ ոչ թե գյուղական շինության մեջ։

 Սոցցանցերում տարբեր օգտատերեր տարածում են նախարար Սուրեն Պապիկյանի լուսանկարը՝ կից «պահանջում եմ հրաժարականը» գրությամբ, շատերն էլ առաջարկում են Պապիկյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անել ՊՆ-ի դիմաց, այլ ոչ թե ֆեյսբուքում։