Բայդենը չի վերացնի սանկցիաները Իրանի դեմ՝ հանուն միջուկային բանակցություններին Թեհրանի վերադարձի

Բայդենը չի վերացնի սանկցիաները Իրանի դեմ՝ հանուն միջուկային բանակցություններին Թեհրանի վերադարձի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված սանկցիաները չի վերացնի հանուն այն բանի, որ Թեհրանը վերադառնա Միջուկային գործարքի համաձայնագիր։ Այս մասին նա ասել է CBS-ի հետ զրույցում։ ԱՄՆ նախագահը մանրամասնել է, որ Իրանի դեմ սանկցիաների վերացումն իր կողմից չի դիտարկվում որպես առաջին քայլ բանակցությունների վերականգնման համար։ Ավելի վաղ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ներառյալ նաեւ անվտանգության եւ նավթային ոլորտում։