Կորոնավիրուսը հասել է ադրբեջանական բանակ

Կորոնավիրուսը հասել է ադրբեջանական բանակ

Կորոնավիրուսը հասել է ադրբեջանական բանակ։ Այդ մասին անզգուշորեն տեղեկատվություն են տարածել իշխանության խոսափող մի քանի կայքեր՝ փառաբանելով առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, որը հսկողության է առել զինված ուժերի բժշկական ծառայության մայոր Թեյմուր Ջաֆարովի բուժումը: Ջաֆարովը հանդիսանում է Ադրբեջանի ՊՆ առաջին կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ եւ վարակվել է կորոնավիրուսով: Ակնհայտ է, որ կան կորոնավիրուսով հոսպիտալացված ադրբեջանցի զինծառայողներ, որոնց բուժման ընթացքում էլ Ջաֆարովը վարակվել է: