Դոնալդ Թրամփն առաջին անգամ դիմակ է կրել. հրաշալի բան է դիմակը

Դոնալդ Թրամփն առաջին անգամ դիմակ է կրել. հրաշալի բան է դիմակը

Համավարակի բռնկումից կես տարի անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ դիմակ է կրում:

Պետության ղեկավարն  այցելել է Վաշինգտոնի արվարձանի Walter Reed հոսպիտալ, որտեղ բուժվում են նաեւ մարտական գործողությունների գոտում վերքեր ստացած զինծառայողները: Թրամփը հայտնվել է մուգ կապույտ դիմակով։ Դիմակը զարդարված էր նախագահական ոսկե կնիքով։

«Ես կարծում եմ, որ հրաշալի բան է դիմակը։ Ես երբեք դեմ չեմ եղել դիմակներին, բայց ամեն ինչ իր  տեղն ու ժամանակն ունի», – լրագրողներին ասել է Թրամփը։