10 օրով կկասեցվի Հայաստան-Վրաստան քաղաքացիների տեղաշարժը

10 օրով կկասեցվի Հայաստան-Վրաստան քաղաքացիների տեղաշարժը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքում» գրառել է, որ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Ավինյանի գրառումը՝ ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ,


Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:


Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։