Եղիսաբեթ 2-րդ թագուհին մնացել է առանց բարի

Եղիսաբեթ 2-րդ թագուհին մնացել է առանց բարի

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անձնական բարը, որը գտնվում է Բուքինգհեմյան պալատում, փակվել է թագուհու որոշմամբ, քանի որ աշխատակիցները չարաշահել են ալկոհոլն ու աշխատանքի ներկայացել նույնիսկ հարբած վիչակում։ Այս մասին գրում է .The Daily Star-ը։

Նշենք, որ Բուքինգհեմյան պալատում սպասարկող անձնակազմը իրավունք ունի օգտվել պալատի որոշ հարմարություններից։ Թագուհու մամուլի ծառայության նախկին աշխատակից Դիկ Արբիտերն էլ հայտարարել էր, որ լողացել է թագուհու լողավազանում։