Ընդդիմության առաջնորդը կայցելի ԱՄՆ

Ընդդիմության առաջնորդը կայցելի ԱՄՆ

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հուլիսի 18-ին աշխատանքային այցով կայցելի ԱՄՆ։ Այս մասին տեղեկանում ենք նրա տելեգրամյան ալիքում հրապարակված գրառումից։ Տիխանովսկայան այցի ընթացքում կլինի Վաշինգտոնում, Նյու-Յորքում եւ Կալիֆորնիայում։

Այցի նպատակը Բելառուսում ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնումն է եւ բելառուսցի ժողովրդին օգնության տրամադրման հետ հարցերի քննարկումը։

Տիխանովսկայան հանդիպում կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների, տեղի բելառուսական համայնքի ներկայացուցիչների հետ։