Տղամարդը կրակել է երեխաների և կնոջ վրա, ապա ինքնասպան եղել

Տղամարդը կրակել է երեխաների և կնոջ վրա, ապա ինքնասպան եղել

Fox News-ը հայտնում է,  որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում տղամարդը իր առանձնատանը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, իսկ հետո ինքնասպան եղել։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ վերոնշյալ առանձնատանը շաբաթ օրը  սպանվել է 5 մարդ, ներառյալ մինչեւ 10 տարեկան 3 երեխա։

Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ 31-ամյա տղամարդը կրակել է իր երեխաների եւ կնոջ վրա կենցաղային վեճի պատճառով:

Հայտնի է, որ զույգը վերջերս էր բաժանվել, եւ դատարանը տղամարդուն զրկել էր ընտանիքի հետ տեսակցելու իրավունքից: