Ովքեր են սպասարկելու Իտալիա-Հայաստան հանդիպումը

Ովքեր են սպասարկելու Իտալիա-Հայաստան հանդիպումը

Նոյեմբերի 18-ին Պալերմոյում Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրի շրջանակում Իտալիայի հավաքականը ընդունելու է Հայաստանի ընտրանուն։

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ն, հանդիպումը սպասարկելու է  պորտուգալական մրցավարական բրիգադը։

Գլխավոր մրցավարն է Տիագու Մարտինշը, նրան կօգնեն Լուիս Կամպոսն ու Պեդրո Ալմեյդան։

Չորրորդ պաշտոնյան կլինի Անտոնիո Էմանուել Կարվալյու Նոբրեն։

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։