Պուտինը խոսել է հայ-ռուսական համագործակցության մասին

Պուտինը խոսել է հայ-ռուսական համագործակցության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսքով դիմել է Հայ-ռուսական միջռեգիոնալ ֆորումի մասնակիցներին եւ նկատել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված կա բովանդակային առումով տարողունակ երկխոսություն ու արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։ «Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա, կրում են դաշնակցային բնութ։

Մեր պետությունների միջեւ հաստատված կա բովանդակային առումով տարողունակ քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում։ Չափազանց կարեւոր դերակատարություն հայ-ռուսական կապերի զարգացման գործում խաղում է միջռեգիոնալ գործակցությունը, որը թույլ է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծեր տնտեսության սոցիալական ոլորտի, ենթակառուցվածքային ոլորտի, հումանիտար եւ այլ ոլորտներում»,- մասնավորապես ասել է Պուտինը։

Պուտինը կարեւոր է համարել նաեւ այն, որ ֆորումի շրջանակներում, ինչպես ասված է ողջույնի խոսքի հեռագրում, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները ակադեմիական, փորձագիտական եւ գործարար շրջանակները կկարողանան փոխանակվել իրենց փորձով, քննարկել երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, հետագա համատեղ աշխատանքի ուղիները մատնանշել։