Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է մեկ տոկոսով, ընդ որում՝ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը 2018 թվականի հոկտեմբերի չորսից հետո առաջին անգամ գերազանցել է 86 դոլարը։

Այս մասին տեղեկանում ենք միջազգային բորսայական սակարկությունների տվյալներից։ WTI տեսակի նավթի մեկ բարելն էլ թանկացել է 1,43 տոկոսով եւ կազմել 82,89 դոլար։