Պատվաստվելուց հետո անձը կարո՞ղ է դառնալ արյան դոնոր

Պատվաստվելուց հետո անձը կարո՞ղ է դառնալ արյան դոնոր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում որևէ ժամկետային սահմանափակում չկա: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Սակայն, հաշվի առնելով, որ «SARS-CoV-2» պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել. որպես նախազգուշական միջոց, սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է արյան դոնոր դառնալ պատվաստումից 7 օր հետո, եթե չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ: