Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի

Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի

«Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյան-Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Արցախում ժամկետային զինծառայողների հարգելի ծնողներ!
Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:
Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին ըստ եռակողմ համաձայնագրի Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը`
1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից:
2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով:
3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաների անհերթ կտարհանվեն:
4 և շատ կարևոր կետը` նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը:

Կարծում եմ, որ տվյալ պահին մենք պիտի համագործակցենք Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ և գտնենք համատեղ լուծումներ, որպեսզի ապահովենք մեր երեխաների առողջության և կանքի խնդիրները և մեր երկրի անվտանգության խնդիրները:

Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 1-ին ես նորից հանդիպում ունեմ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ինձ կտարամադրվի արձակուրդների գրաֆիկը և կքննարկվի պատերազմած երեխաների փոխարինումը չպատերազմած զորքով»: