Նոր ֆլեշմոբ`Փաշինյանի դեմ

Նոր ֆլեշմոբ`Փաշինյանի դեմ

Երեկ «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի նախաձեռնությամբ ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսել: Նախաձեռնության հեղինակը գրել էր․

«Ես՝ Կարեն Գարեգինի Վրթանեսյանս, Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը Հայաստանի Հանրապետության կամ Արցախի որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ չեմ տվել։
Ընդհանրապես որևէ գործչի կամ քաղաքական ուժի նման մանդատ չեմ տվել։
Աշխարհի որևէ կետում Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք։
Բարեկամնե՛ր, եթե դուք էլ Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը չեք տվել մանդատ ՀՀ և Արցախի տարածքները հանձնելու, կարող եք այս տեքստը հրապարակել ձեր էջերում ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ և փոխանցել էստաֆետան 5 ընկերոջ՝ նշելով (tag անելով) նրանց գրառման մեջ»։

Այս նախաձեռնությունը լայն տարածում է գտել ֆեյսբուքում եւ չելենջի սկզբունքով շատերն են արձագանքել՝ նմանատիպ տեքստեր գրելով իրենց էջերում։ Դրան մասնակցել են նաեւ մեծ թվով հայտնի մարդիկ։ Նրանք իրենց էջերում տեղադրել էին այս հայտարարությունը՝ փորձելով այդ կերպ կանխել Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ հակահայկական փաստաթղթի ստորագրումը: Ֆլեշմոբին միացել են նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներ: Նրանց շարքերում կարելի է տեսնել տարբեր մշակութային, հասարակական, քաղաքական գործիչների, զոհված զինվորների ծնողների, անգամ դպրոցահասական երեխաների:

Բայց ֆլոշմոբը քննադատողներ էլ կային, գրում էին, որ Նիկոլ Փաշինյանը ձեր ֆլեմոբը․․․«փաթթած ունի», որ դուք արդեն նրան մանդատ եք տվել՝ 680 հազար ձայն տալով նախորդ տարվա ընտրություններին կամ՝ անիմաստ բաների վրա եք ծախսում ձեր ժամանակը եւ այլն։