Վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի

Վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի

2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտումներով միայն Երևանի քննչական տարածքային տարբեր ստորաբաժանումներ ուղարկված նյութերով վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի։ Իսկ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ 

Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կամ, այլ կերպ ասած, ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար ևս քրեական օրենսդրությամբ նախատեսված է պատիժ։ Այդ իսկ պատճառով, եթե վարորդը համաձայն չէ պարեկի գործողությունների հետ կամ գտնում է, որ իր նկատմամբ պարեկի կողմից տեղի է ունեցել հակաօրինական որևէ գործողություն, ապա դրա լուծումը մեկն է. վարորդը կարող է բողոքարկել պարեկային ծառայողի գործողությունները օրենքով սահմանված կարգով։