Հայտնաբերվել է 378 կարատ քաշով ալմաստ

Հայտնաբերվել է 378 կարատ քաշով ալմաստ

Lucara Diamond ընկերությունը Բոթսվանայում հայտնաբերել է Կարովեի հանքում եզակի ալմաստ, որի քաշը կազմում է 378 կարատ։ Այս մասին հայտնում է «Вести»-ն։ Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ սա արդեն այս տարվա մեջ երկրորդ խոշոր ալմաստն է, որ հայտնաբերվել է հանքափորների կողմից։ Հունվարի կեսին հայտնաբերվել է եւս մեկ ալմաստ՝ 341 կարատ քաշով։ Երկու թանկարժեք քարերն էլ, ըստ ընկերության ղեկավարության հայտարարության, անթերի են եւ հիասքանչ։ Կարովեն հայտնի է իր խոշոր ալմաստներով, որպես հանք։