Սլավիկ Գալստյանը չկարողացավ նվաճել օլիմպիական ուղեգիր

Սլավիկ Գալստյանը չկարողացավ նվաճել օլիմպիական ուղեգիր

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) պարտություն կրեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում և չկարողացավ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Գալստյանը եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց վրացի Ռամազ Սոիձեի հետ և առաջին մրցափուլում պարտվեց 1:10 հաշվով: Մարտի 21-ին հայ ըմբիշը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:6 հաշվով հաղթել էր բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին: 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 10:1, իսկ քառորդ եզրափակիչում դարձյալ ժամանակից շուտ 14:6 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին: