Թրամփին ցմահ ազատազրկում է սպառնում․ TWT

Թրամփին ցմահ ազատազրկում է սպառնում․ TWT

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կարող է սպառնալ մինչև 600 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի երեք հոդվածներով։ 

Այս մասին հայտնում է ամերիկյան The Washington Times թերթը։

«Ֆլորիդայի, Նյու Յորքի և Կոլումբիայի շրջանի երեք քրեական մեղադրանքների բոլոր 78 կետերի համար առավելագույն պատիժը կազմում է գրեթե 600 տարվա ազատազրկում: Թրամփը ստիպված կլինի նման ժամկետով ազատազրկում կրել, եթե մեղավոր ճանաչվի»,- ասվում է նյութում։

Հունիսի սկզբին Թրամփին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։ Հոդվածներից մեկը վերաբերում է գաղթնի փաստաթղթեր պահելուն։

Մարտին Մանհեթենի մեծ ժյուրին նախկին նախագահին մեղադրանք առաջադրեց բիզնեսում խարդախության մասով:

Միացյալ Նահանգների նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեջ, ինչը հանգեցրել է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին։ 

Մեղադրանք է առաջադրվել չորս կետով. դատախազությունը ցանկանում է Թրամփին դատել արագացված ընթացակարգով, հայտնում է RT-ն։