Իրանը ծրագրում է ՌԴ-ում և Բելառուսում ԱԹՍ-ների գործարաններ կառուցել․ ISW

Իրանը ծրագրում է ՌԴ-ում և Բելառուսում ԱԹՍ-ների գործարաններ կառուցել․ ISW

Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքերի գործարաններ կառուցել Բելառուսում և Ռուսաստանում։ Սա պետք է օգնի Մոսկվային ձևավորել անօդաչու թռչող սարքերի իր «բանակը», իսկ Թեհրանին արտարժույթ ներգրավել երկիր:

Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում։

Հուլիսի 31-ին Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ՝ քննարկելու Բելառուսում կամիկաձեի անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնելու հարցը՝ Ուկրաինա ռուսական ներխուժմանը աջակցելու համար, ասում են վերլուծաբանները:

Իրանցի ինժեներները նախկինում ուսումնասիրել են Բելառուսի Գոմելում գտնվող գործարանը անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի վերածելու հնարավորությունը: 

Հունիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ Իրանն օգնում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի գործարան կառուցել Ռուսաստանի Ելաբուգա քաղաքում:

Բելառուսում իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը կթեթևացնի լոգիստիկ խնդիրները, որոնք առկա են Իրանից Մերձավոր Արևելքով Ռուսաստան ԱԹՍ-ներ տեղափոխելու հարցում։