Չինաստանում պայթեցնում են մզկիթները

Չինաստանում պայթեցնում են մզկիթները

Չինաստանի իշխանությունները ոչնչացնում են այդ երկրում գտնվող մզկիթներն ու մուսուլմանական կրոնա-պաշտամունքային նշանակության մյուս շինությունները։ Այս մասին հայտնում է Independent պարբերականը։ Նման պայթեցումներ են արվել Հենյան, Հանյսու նահանգներում, Ներքին Մոնղոլիայի շրջանում եւ Նինսյա-Հուեյան ինքնավար շրջանում։ Նշենք, որ մուսուլմանների հանդեպ չինական իշխանությունների անհանդուրժողական կեցվածքի մասին միջազգային մամուլը բազմիցս է գրել, սակայն պաշտոնական Պեկինը մշտապես հանդես է եկել հերքումներով։