Սաուդյան Արաբիան կոշտ հայտարարությամբ է հանդես եկել

Սաուդյան Արաբիան կոշտ հայտարարությամբ է հանդես եկել

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ եթե պարզվի, որ սեպտեմբերի 14-ին սաուդական նավթային օբյեկտների վրա տեղի ունեցած հարձակումներն իրականացվել են իրանական տարածքից, ապա դա Էր-Ռիյադը կգնահատի որպես պատերազմական գործողություն ընդդեմ սաուդական միապետությանը։ Այս մասին սաուդցիների արտաքին գործերի նախարարը ասել է Sky News-ի եթերում, հավելելով, որ իր երկիրը ամեն բան կանի, որպեսզի իրեն պաշտպանի Իրանից։ Նախարար ալ-Ջուբեյրը նաեւ հավելել է, որ ռազմական լուծումը համարվում է ծայրահեղը։