ԱՄՆ-ն ձգտում է Իրանական հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով․ Մայք Պոմպեո

ԱՄՆ-ն ձգտում է Իրանական հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով․ Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացումը Մերձավոր Արեւելքում միտված է Իրանի խնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս մասին նա ասել է ABC-ին տված հարցազրույցում։ «Մենք ցանկանում ենք խաղաղ կարգավորում եւ դա է մեր նպատակը։ Մենք հույս ունենք, որ դա կուժեղացնի զսպումը։ Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի Օրմուսի նեղուցը լինի բաց եւ այժմ լրացուցիչ ուժերն էլ դրա համար են կենտրոնացվել»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։