Ո՞վ է ի վերջո դրել Ջհանգիրյանի վզին․ պարզաբանում է Ջհանգիրյանը

Ո՞վ է ի վերջո դրել Ջհանգիրյանի վզին․ պարզաբանում է Ջհանգիրյանը

Հայտնի ձայնագրության մեջ ես պարզապես ասում եմ, որ դատական բարեփոխումների խնդիրը իմ ամբողջ կյանքի ընթացքում իմ առաքելությունն է եղել։ Վզիս դրածը, կոպիտ ասած, իմ ճիտին պարտքն է։ Դա իմ խիղճն է։ Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը՝ պանասխանելով հարցին, թե ո՞վ է ի վերջո դրել իր վզին։

Լրագրողի հարցին, թե արդյոք ստացվում է, որ իր խիղճն է հենց իր վզին դրել, Ջհանգիրյանը արձագանքում է․ «Ոչ թե խիղճը, այլ հենց ինքս։ Այսինքն ես ստանձնել եմ բարեփոխման ընթացքի տեսականորեն կատարումը։ Ես դա ստանձնել եմ 90-ականներից, ոչ թե 2018-ից հետո։Երբ ես ասում եմ, որ իմ վզին դրած է, դա չի նշանակում, որ որևէ մեկը իմ վզին դրել է, դա , նորից եմ ասում, պարզապես իմ պարտականությունն է, դա նկատի ունեմ»։