Ռուս հոքեյիստը կոտրել է մրցակցի քիթը՝ խաղի ժամանակ

Ռուս հոքեյիստը կոտրել է մրցակցի քիթը՝ խաղի ժամանակ

Ռուսական «Нефтехимик» հոքեյի թիմի հարձակվող Թիմուր Հաֆիզովը կոտրել է «Салавата Юлаева»-ի պաշտպան Եվգենիյ Լիսովցու քիթը հանդիպման ժամանակ, որը ընթանում էր Կոնտինենտալ հոքեյի լիգայի մշտական առաջնության շրջանակներում։ Այս մասին գրում է ռուսական «Лента»-ն։ Ուշագրավ է այն, որ ուժային հարվածային հնարքը գործվել է խաղի կանոնների շրջանակներում եւ վնասվածքը չի համարվել որպես միտումնավոր արարք։ Նշենք, սակայն որ հանդիպումն ավարտվել է «Салавата»-ի 2։0 հաղթանակով։