Ճապոնացի գիտնականները բացահայտել են երկարակեցության ցուցիչը

Ճապոնացի գիտնականները բացահայտել են երկարակեցության ցուցիչը

Ճապոնացի բժիշկները հայտարարել են, որ գործնականում մինչեւ 80 տարեկան կարող են ապրել այն մարդիկ, որոնք 70 տարեկանում քայլում են եռանդով, ինչպես երիտասարդ տարիներին։ РИА Новости-ի փոխանցման համաձայն, 1997 թվականից սկսած ուսումնասիրելով 60-80 տարեկան մարդկանց քայլքի արագությունը, նրանք հանգել են եզրակացության, որ եթե 70 տարեկանում մարդու քայլքի արագությունը 1,5 մետր է 1 վայրկյանում, ապա նա կարող է հույս ունենալ, որ դեռ առնվազն մեկ մեկուկես տասնամյակ էլ կապրի եւ երկարակյաց է։ Իսկ եթե քայլքի արագությունը մեկ վայրկյանում մեկուկես մետրից քիչ է, ապա քիչ է հավանական, որ նա կդառնա երկարակյաց։