Օրվա կադրը․ Միրզոյանի, Բերբոքի և Բայրամովի համատեղ զբոսանքը

Օրվա կադրը․ Միրզոյանի, Բերբոքի և Բայրամովի համատեղ զբոսանքը

Գրել էինք, որ այսօր Բեռլինում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։

Բանակցությունները շարունակվել են նաև եռակողմ ձևաչափով՝ մասնակցությամբ հյուրընկալող կողմի՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի։

Երեք երկրների գլխավոր դիվանագետները նաև համատեղ զբոսանքի են մասնակցել՝ ակնարկելով, թերևս, բանակցությունների «ջերմ» մթնոլորտի մասին։

Հավելենք, որ Բեռլինում կայացել է նաև Միրզոյան-Բերբոք և Բերբոք-Բայրամով հանդիպումը։