24 անձ է ձերբակալվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով

24 անձ է ձերբակալվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Մարտական եղբայրություն» միաբանության մի շարք անդամների իրավապահները կալանավորել էին։ Միաբանության տարածած տեսանյութում իրավապահը տեղեկացնում է, որ երիտասարդներին տանում են ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է հենց միաբանության կամ պարզապես աջակիցների մասին։