«Իմ քայլի» պատգամավորը՝ Ամուլսարի շահագործման մասին

«Իմ քայլի» պատգամավորը՝ Ամուլսարի շահագործման մասին

Ամուլսարի թեմայով հերթով գրառումներ են կատարում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ հայտնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումները այս թեմայով։ Ոմանց գրառումներից այդպես էլ հստակ չի հասկացվում՝ կող՞մ են հանքի շահագործմանը, թե՞ դեմ։

 

Քիչ առաջ էլ Մարիա Կարապետյանն է գրառում կատարել այս թեմայով․

 

Առհասարակ հանքարդյունաբերության և ապագայի մասին կարելի է ունենալ զուտ քաղաքական մոտեցում։ Ներկայի՝ Ամուլսարի շահագործման հարցը կարող է դիտարկվել որպես քաղաքական հարց, ինչպես ցանկացած այլ հանրային մտորման, հանրային ինքնաբացահայտման և գործելու ազատության հարց:

Սակայն իմ ընկալումներում Ամուլսարի շահագործման հարցի իրավական չափումը գերակա է։ Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, ապագա օրենքի կերտող եմ և գործող օրենքի երաշխավորը։

Էլարդի փորձաքննությունը հղման կետ է։ Ես այն հասկանում եմ այսպես։ ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ կա Ամուլսարի շահագործման անվտանգ մոդել, այն հնարավոր չէ գծել առանց տվյալների բացերի շտկման և գնահատումների թարմացման։ Մեղմման միջոցները նույնպես կախյալ են տվյալների բացերի շտկումից և գնահատումների թարմացումից։ Շահագործումը չի կարող լինել երաշխավորված անվտանգ առանց սրա։

***
Մեջբերում փորձաքննության Մեմորանդումից․

«Պատշաճ մեղմման ծրագրերի և լրացուցիչ մեղմման միջոցների մշակումը տվյալների բացերի և մոդելների և համապատասխանաբար գնահատման թարմացման անհրաժեշտություն է առաջացնում։»

«Հանքի կառուցվածքի և ենթակառուցվածքների (օրինակ՝ շինությունների, ավազանների, փոխակրիչի, գոտու, միջնաշերտերի և այլն) կառուցումը (ոչ թե շահագործումը) կարող է վերսկսվել տվյալների բացերի շտկման և գնահատումների, բնութագրերի, մոդելավորման և մեղմման միջոցների թարմացման հետ զուգահեռ (միաժամանակ)։»