Ո՞վ տվեց Գոհար Աբաջյանի տեղեկանքը՝ ջրելով կոռուպցիոն սկանդալը

Ո՞վ տվեց Գոհար Աբաջյանի տեղեկանքը՝ ջրելով կոռուպցիոն սկանդալը

Երբ այս իշխանությունը նոր-նոր էր եկել և շատերը վստահ էին, որ քայլող հեղափոխականները մաքուր, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով, թաթիկներ ունեն, առաջին լուրջ սկանդալը և կասկածները ծագեցին, երբ հայտնի դարձավ, որ 2018 թ․ հուլիսի 14-ին, երբ այն ժամանակ՝ 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնել էր ԱՄն ու այնտեղ ամերիկացիներիին դասեր էր տալիս Հայաստանի՝ ժողովրդավարության բաստիոն լինելու մասին։

Երբ պարզվեց, որ մեկնել է նաև Գոհար Աբաջյանը, Արարատ Միրզոյանը խոստացավ ներկայացնել բոլոր փաստերը, որ իր կինը ԱՄՆ-ում պետական բյուջեի հաշվին չէ շրջագայել եւ հանգստացել։ Արարատ Միրզոյանը, ինչպես խոստացել էր, Aravot.am-ին է տրամադրել «ինվոյսը», ավելի ճիշտ՝ «Ավատուր» ՍՊԸ-ի տրամադրած հաշվի-ապրանքագրի լուսանկարը, որտեղ գումարի վրա սեւով ջնջում կա, գումարի մեկ նիշը թաքցված էր, նշված է՝ ստացման հիմքը եւ նպատակը՝ ավիատոմսը։ Հարցին՝ թե ինչո՞ւ է թիվը ջնջված, պարոն Միրզոյանը պատասխանել  էր՝ համարում եմ, որ գումարի չափը էական չէ։ Եթե ձեզ հետաքրքիր է տոմսի՝ մեր ընտանեկան բյուջեից գնված լինելու փաստը, համեցեք՝ ապացույցն ունեք։ Կասկածելին ո՞րն է»:

Բայց ինչ պարզվում է գրեթե 3 տարի անց՝ սույն «Ավատուր» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Մելքոնյանը ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության արտագնա մաքսային ստուգումների բաժնի պետ Հմայակ Վանդոսի Ղարագյոզյանի կինն  է։

Փաստորեն, ՊԵԿ-ի աշխատակցի կնոջը պատկանող ֆիրման է խոստացված ինվոյսը տվել Գոհար Աբաջյանին ու իր 1-ին փոխվարչապետ ամուսնուն՝ ազատելով նրանց կոռուպցիոն սկանդալից։ 

Իսկ ամենազավեշտալին այն է, որ այս Ղարագյոզյանի զբաղեցրած  արտագնա մաքսային ստուգումների բաժինը հենց այն բաժինն է, որը կարող էր ստուգել դա։ Փաստորեն, ստուգել ինքն իրեն։ Իրո՞ք։

Նիկոլ Փաշինյանը իր ու թիմի պաշտոնավարումից 3 տարի անց էլ շարունակում է պնդել, որ մինչև ինքը Հայաստանում միակ կայացած ինստիտուտը համակարգված կոռուպցիան էր։