Հզոր պայթյուն Ստեփանակերտի մոտ․ ՌԻԱ Նովոստի 

Հզոր պայթյուն Ստեփանակերտի մոտ․ ՌԻԱ Նովոստի 

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության Ստեփանակերտում գտնվող թղթակիցը հայտնել է, որ վայրկյաններ առաջ հզոր պայթյուն է որոտացել Ստեփանակերտի մերձակայքում՝ սարի վրա։  Վերջինս հաղորդել է, որ նախ բռնկում է եղել, ապա սկսել է ծուխ բարձրանալ։ Հայտնի չէ, թե կրակոցը ինչ զինատեսակից էր, եւ արդյոք ինչ-որ թիրախ խոցվել է։ Պարբերականի թղթակիցը նաեւ հաղորդում է, որ Ստեփանակերտի երկնքում ԱԹՍ-ի աղմուկ է տարածվել եւ ՀՕՊ համակարգերը վերջինիս ուղղությամբ մի քանի հարված են կատարել։