Թուրքիայում այս տարվա բյուջետային դեֆիցիտը կարող է գերազանցել 45 միլիարդ դոլարը

Թուրքիայում այս տարվա բյուջետային դեֆիցիտը կարող է գերազանցել 45 միլիարդ դոլարը

Թուրքական Dünya Ekonomi-ն գրում է, որ Թուրքիայի Ֆինանսների փոխնախարար Բյուլենթ Աքսուն ծանուցել է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջ թուրքական պետության համար փոխառությունների սահմանաչափ է դրված 140 միլիարդ լիրայի կամ 20 միլիարդ դոլարի չափով։ Աքսուի խոսքերի համաձայն, մինչեւ այս տարվա վերջ թուրքական պետական բանկերին այլեւս հավելյալ միջոցներ չեն հատկացվի։ Փոխնախարարը նաեւ ասել է, որ իրենք հաջորդ տարվա համար ակնկալում են տարեսկզբին 2,9 տոկոսանոց դեֆիցիտ պետական բյուջերում, որը հաջորդ տարվա վերջին արդեն կհասնի 4,9 տոկոսի։ Նա նաեւ հավելել է, որ թուրքական Ֆինանսների նախարարությունը ունի զուտ փոխառությունների եւ վարկերի սահմանաչափ, որը համարժեք է բյուջետային ամենամյա կանխատեսվող դեֆիցիտի չափին։ Թուրքիայի պառլամենտի կանխատեսումների համաձայն, ընթացիկ տարում դեֆիցիտը պետք է կազմի 140 միլիարդ լիրա։ Սակայն ֆինանսների գերատեսչության տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսներին փոխառությունների, վարկերի հանրագումարը կազմել է 250 միլիարդ լիրա։ Ընթացիկ տարվա համար, հավելյալ 10 տոկոսի չափով փոխառություն վերցնելու իրավունքը հաշվի առնելով, Թուրքիան կկարողանա փոխառություն վերցնել երկու անգամ ավելի գումար, որպեսզի ծածկի բյուջետային դեֆիցիտը՝ 151 միլիարդ լիրա։ Նախարարությունը ներքին շուկայում արդեն փոխառել է 250 միլիարդ լիրա առաջին ինը ամիսների ընթացքում։ Սպասվում է, սակայն, որ դեֆիցիտը կգերազանցի 300 միլիարդ լիրան, կամ 45 միլիարդ դոլարը, ինչը կարող է թուրքական պետությանը կանգնեցնել լուրջ դժվարությունների առաջ։