Կանդամակցի՞ Ադրբեջանը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգը փակագծեր է բացել

Կանդամակցի՞ Ադրբեջանը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգը փակագծեր է բացել

ՆԱՏՕ-ն կարծում է, որ յուրաքանչյուր պետություն կարող է ընտրել իր ուղին։ Դաշինքը բազմաթիվ գործընկերներ ունի, որոնցից մեկն էլ Ադրբեջանը է։

Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը AzTV-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։

«Այս երկիրը դուրս է որևէ ռազմական դաշինքից։ Մենք հարգում ենք Ադրբեջանի ինքնիշխան որոշումը. Բայց, իհարկե, երբ խոսքը վերաբերում է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ֆինլանդիան և Շվեդիան, նրանք հրաժարվել են չեզոքությունից: Այս դեպքում դաշինքի դռները բաց են նրանց առջեւ, եւ դա չի նշանակում ՆԱՏՕ-ի ագրեսիվ ընդլայնում դեպի Արեւելք։ 

Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի արևելքում գտնվող երկրները ցանկանում են լինել կազմակերպության մաս, և մենք նրանց համարում ենք մեր դաշնակիցները», - ասել է Ստոլտենբերգը։

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հարավկովկասյան աշխատանքային ուղևորության շրջանակում այցելել է Բաւքո, այնտեղից էլ այսօր մեկնել է Վրաստան։ Նրա այցի հաջորդ կանգառը Հայաստանն է։