Հնդիկները Հայաստանում ակտիվանում են. հսկայական ձուլարան են կառուցում

Հնդիկները Հայաստանում ակտիվանում են. հսկայական ձուլարան են կառուցում

Հնդիկները վերջին տարում Հայաստանում լայն գործունեություն են ծավալում։

Գրեթե ամեն մարզում հնդիկները տեղավորվել, ավելին` սուպերմարկետներում, գործարաններում հայերին փոխարինում են հնդիկներով, քանի որ վերջիններս ավելի էժան աշխատուժ են։

Բացի աշխատելուց բարեկամ հնդիկները բիզնես են հիմնում Հայաստանում։

Մենք տեղեկացանք, որ Արարատի մարզի Զոդի հայտնի կամուրջի հարևանությամբ մեծահարուստ հնդիկները մի քանի հեկտար հող են գնել, որտեղ էլ կառուցում են հսկայական ձուլարան։

Այս պահին ձուլարանի կառուցման ակտիվ աշխատանքներ են տեղի ունենում, տեղում աշխատում են, ինչպես հնդիկները, այնպես էլ հայերը։