Երբ չի կարելի նախաճաշին ուտել ձվածեղ

Երբ չի կարելի նախաճաշին ուտել ձվածեղ

Մասնագետները մի շարք փորձեր կատարելուց հետո եկել են այն եզրակացության, որ առավոտյան նախաճաշին հարկ է մոտենալ բավական լուրջ։ Տեխասի համալսարանում իրականացված հետազոտություններ ցույց են տվել, թե որ դեպքում է, որ նախաճաշին ձվածեղը կարող է վնասել առողջությանը։ Այս մասին հայտնում է enovosty.com-ը։ Մի կողմից գիտնականները հայտարարել են, որ ձվի մշտական օգտագործումն ամենեւին էլ չի վնասում առողջությանը, քանի որ ճարպերի պարունակության ավելացման չի բերում եւ ոչ էլ կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հյուծմանը։ Սակայն եթե ձվի հետ զուգորդվում է սերուցքային կարագը կամ բեկոնը, ինչպես սիրում են ամերիկացիները, ապա ամեն ինչ փոխվում է, դառնում գերհագեցած ճարպերով ու վնասում առողջությանը։ Գիտնականները խորհուրդ չեն տալիս հրաժարվել ձվից, սակայն եւ հորդորում են պահպանել զգուշություն, ձվից ճաշատեսակներ պատրաստելիս ու չչարաշահել ճարպը։