Առայժմ, Վահան Տեր-Ղևոնդյանի բախտը բերել է, քան Սերգեյ Սմբատյանի

Առայժմ, Վահան Տեր-Ղևոնդյանի բախտը բերել է, քան Սերգեյ Սմբատյանի

ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Պարզվում է, որ սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ հուլիսի 9-ին, Արցախին նվիրված համերգ է տվել։Սա կատաղացրել է դավաճան-բռնապետիկին և նա ղժղժացել է Սուսան, թյու՛ Սասուն Խաչատրյանի վրա, որ շտապ մի գործ գտնեն ու կալանավորեն Սերգեյ Սմբատյանին։Դե, արդեն Սասուն Խաչատրյանն ու գլխավոր դատաղազուհին գերակատարեցին իրենց ստրկատիրոջ պատվերը, կալանավորելով և Սերգեյ Սմբատյանին և նրա հորը։ Սա աննկատ չի մնա բռնապետիկի կողմից և նա շռայլորեն կվարձատրի իր ստրուկներին։

Մոտավորապես նույնը կատարվեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Մատենադարանի տնօրինությունը իր դահլիճը տրամադրել էր քաղաքական քննարկումների, որտեղ ելույթ էին ունենում ընդդիմադիր գործիչներ։Եվ կիրառելով տարբեր անօրինական հնարքներ, Վահան Տեր-Ղևոնդյանին հեռացրին պաշտոնից։ Կարելի է փաստել, որ առայժմ, շեշտում եմ՝ առայժմ, Վահան Տեր-Ղևոնդյանի բախտը բերել է։

Ավետիք Իշխանյան