Կառավարությունից հույսս կորցրել եմ, բայց ոչ իմ բալի վերադարձից, իմ տղեն գալու է

Կառավարությունից հույսս կորցրել եմ, բայց ոչ իմ բալի վերադարձից, իմ տղեն գալու է

Ես օրինակ աշխատում եմ գտնել իմ եղբոր որդուն, մյուս ծնողները՝ իրենց որդիներին։ Արդեն մի քանի ամիս է անցել, բայց ոչ մեկի կողմից ոչ մի աշխատանք, ոչ մի գործողություն չի եղել։ Հիմա մենք ենք մեր ուժերով փորձում ինչ-որ ինֆորմացիա իմանալ մեր բալեքի մասին։ Այս մասին քիչ առաջ Բորիս Ավագյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարածներից մեկի հորեղբայրը։

«Իմ եղբոր տղան Մարտունի 2 է ծառայել, կորել է Հադրութի Այգեստան գյուղում։ Այո, ես հույսս կտրել եմ կառավարությունից, բայց ոչ իմ բալի վերադարձից։ Իմ տղեն գալու է, բայց կառավարությունից այլևս հույսս կտրել եմ։ Ես ստույգ կասկածներ, ստույգ տվյալներ ունեմ, որ մեր երեխան գերի է, բայց չեմ կարող հրապարակել։ Մանրամասներ մի հարցրեք, պետք չի հրապարակել դրանք»,- ասաց գերեվարվածներից մեկի հորեղբայրը։