Հայ հակագլոբալիստներ․ Ո՞վ է թույլ տվել Հայաստանի իշխանություններին կատարել հանցագործության մեջ կասկածվող ԱՀԿ-ի և Բիլ Գեյթսի ցուցումները

Հայ հակագլոբալիստներ․ Ո՞վ է թույլ տվել Հայաստանի իշխանություններին կատարել հանցագործության մեջ կասկածվող ԱՀԿ-ի և Բիլ Գեյթսի ցուցումները

ԱՄՆ-ում թափ առած «black lives matter» շարժումը ԱՄՆ-ում բնակվող մեր շատ հայրենակիցների՝ պարզ քաղաքացիների ու վերլուծաբանների գնահատամամբ՝ որեւէ կապ չունի ռասիզմի հետ, այլ ուղիղ առնչվում է նոյեմբերին սպասվելիք նախագահական ընտրություններին, որոնք Ամերիկան բաժանել են դեմոկրատների ու հանրապետականների, իսկ առավել գլոբալ՝ գլոբալիստների ու հակագլոբալիստների կամ ինչպես իրենք են կոչում՝ պատրիոտների։ Ըստ որում, աշխարհի թիվ 1 գերտերության ներսում այս պայքարին է վերագրվում այնպիսի համամոլարակային աղետ, ինչպիսին է կորոնավիրուսը։ Եվ իհարկե տարբեր դավադրապաշտ տեսություններ, վակցինացիա, «ոսկե միլիարդի»՝ մարդկության թվաքանակի պակասեցման նպատակ, նրանց էլ ավելի հարստանալու մոլուցք, սորոսականներ, և այլն։ Որքան էլ փոքրիկ, շրջափակված, մեկուսացած, Հայաստանը ևս անմասն չի մնում այս համամոլորակային  2 հիմնական դիրքավորումներից, տարբեր հասարակական քաղաքական գործիչներ, անհատներ, ժամանակ առ ժամանակ, իսկ կորոնավիրուսի համավարակի շրջանում՝ էլ ավելի շատ սկսել են բարձրաձայնել այս սպառնալիքների մասին։

Զարմանքով հայտնաբերեցի, որ Ֆեյսբուքում էլ, օրինակ, գոյություն ունի «Հայաստանի հակագլոբալիստական միություն» էջ։ Ինչպես տեղեկացանք միության անդամ, երևանցի և լոսանջելեսաբնակ ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանից՝ Հայաստանում հակագլոբալիստական միությունը ստեղծվել է դեռ 2003-ին հակագլոբալիստ անհատների կողմից։ «Մենք մի պահ դադար էինք տվել, որովհետև գլոբալիզացիայից ձայն-ձույն չկար, բայց երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը և հասկացանք, որ սա հակագլոբալիստների քայլն է, նորից վերսկսել ենք մեր հակագլոբալիստական պայքարը»,-ասում է Արտաշեսը։

Հայ հակագլոբալիստների էջում ինչպես համաշխարհային մամուլից արտատպված նյութեր ու կարծիքներ են կորոնավիրուսի վակցինացիայի  և այլ վտանգների մասին, այնպես էլ ուղիղ կոչեր ու զգուշացումներ, որ «Հայաստանը  մտնում է ժողովրդին պարտադիր վակցինացիայի ենթարկելու փուլ,  ինչի վերջնական ապացույցը վարչապետի և Արսեն Թորոսյանի օրերս կառավարության նիստում հարցուպատասխանն  էր։ Չսպասելով կլինիկական փորձարկումների պատասխաններին, մուտացիայի ենթարկված վիրուսի մասին տեղեկություններին Հայաստանում անցան գործի։ ВОЗ-ի հրամանները պետք է 1 ժամ առաջ կատարել։  Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին չեն հետաքրքրում իր ազգի բժիշկների , իրավաբանների, քաղաքագետների, սովորական մարդկանց կարծիքը։ Չի հետաքրքրում այն , որ 20% ֊ 500.000 մարդ ըստ արտասահմանյան տվյալների՝ արդեն վարակվել և իմունիտետ ունի և կարիք չունի պատվաստվելու։ Որ մահացության տոկոսը 0,01% է այսինքն 500 չապացուցված մահ 3 միլիոնանոց երկրում։ Այս  ի՞նչ դավադրություն մեջ են մտած մեր պաշտոնյաները։  Այլևս չի կարելի սպասել, թե երբ կներմուծեն պատվաստանյութը և 89 ձայնով կընդունեն պարտադիր պատվաստվելու օրենքը։  Ո՞վ է թույլ տվել Հայաստանի իշխանություններին կատարել հանցագործության մեջ կասկածվող ԱՀԿ-ի և Բիլ Գեյթսի ցուցումները։  Ո՞վ՝ Հայաստանի բժիշկնե՞րը, քաղաքական կուսակցությունները՞,  ժողովուրդը ՞ , թե՞ Սահմանադրական դատարանն է թույլատրել»,-նշված է միության հայտարարության մեջ։Հայ գլոբալիստների  կոչն է հայաստանցիներին՝ մերժել պարտադիր պատվաստումները այսօր, քանի որ վաղը ուշ է լինելու։

Արտաշես Հովհաննիսյանին գնահատմամբ՝ մեր կառավարությունն էլ գլոբալիստների հայկական տեղապահներն են։

«Նախ, իրավունք չուներ դա «պանդեմիա» անվանվելու։ Եվ ասեմ, որ մերոնք սկզբում ճիշտ էին՝ ասելով, որ վտանգավոր բան չէ։ Եվ՛ Արսեն Թորոսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը սկզբից ճիշտ էին խոսում, բայց հետո երևի թե հրամաններ եկան ԱՀԿ-ից, կամ չգիտեմ որտեղից, որ պետք է վատացնել իրավիճակը, մասկաներ հագցնել բոլորին, մտցնել տները և վիրուսը հնարավորինս չքննարկել․ եթերով, մեկը մյուսի հետ ուղիղ քննարկումներ չանել։ Մենք տեսնում ենք, որ Ռուաստանում ամեն օր, օրը մի քանի անգամ տարբեր մարդիկ հավաքվում են և իրենց կարծիքը հայտնում։ Հայաստանում նման բան գոյություն չունի։ Մենակ մի անգամ Պետրոսի հաղորդումն եմ ես տեսել, որը նվիրված էր պարտադիր վակցինացիային։ Հավաքել էին 4 հոգու, 4-ն էլ նույն կարծիքի էին։ Հայաստանում այս իմաստով խայտառակ վիճակ է, որ չքննարկեն, բժիշկներ չկանչեն»,-ասաց մեր զրուցակիցը։

Զրուցեցինք նաև միության մեկ այլ անդամի՝ երգչուհի, երգահան, վոկալի մասնագետ, օճառագործ, ավանդական ու ոչ ավանդական բժշկությունից բավանակաչափ հասկացող Սրբուհի Ստամբոլցյանի հետ, որը ասում է․«Այն, ինչ  կատարվում է աշխարհում գլոբալիստների հրամանով․․․ես չգիտեմ՝ Նիկոլը խաբվա՞ծ է, թե ոչ, բայց այն, ինչ կատարվում է, բնականաբար, իրենց ձեռքով է արվում։ Եվ կոնկրետ մեզ մոտ ամենահավոր վիճակն է, որովհետև մյուս պետություններում, անգամ հետխորհրդային տարածքի, բոլորը ոտքի կանգնեցին, մեզ մոտ՝ ոչ»։

ՌԴ-ում բժշկական հիմնարկում մի քանի տարի առաջ աշխատած Սրբուհին, առհասարակ, դեմ է վակցինացիային, ոչ միայն կորոնավիրուսի։«Անգամ ամենալավ վակցինացիային էլ դեմ եմ, որովհետև մարդու իմունիտետն ի զորու է իրեն պաշտպանել։ Իսկ ինչ վերաբերում է վերջին տարիների վակցինացիաներին, սկսած «Գարդասիլից», Արսեն Թորոսյանը մինչև այդ էլ էր գարդասիլներով զբաղվում, իսկ սա սրիկայություն է, որովհետև եթե «Գարդասիլի» պարագայում իր ներդիր թերթիկում  գրված է, որ  ամբողջական փորձարկումներ չի անցել, ապա  Vaxigrip tetra -ի վրա գրված է, որ տղամարդկանց սպերմատոզոիդները սպանում է։ Դրանից ավելի էլ ինչ․․․ և սա կիրառում են։ Այսինքն՝ մի կողմից «Գարդասիլով» կանանց են ստերլիզացնում, մյուս կողմից՝ տղամարդկանց։ Եվ առհասարակ, համաշխարհային բժկության մեջ, բացի մի քանի սրիկա տվյալներից, չկան տվյալներ, որ վակցինացիան իրոք պաշտպանում է։ Եվ հակառակը, կան բազմաթիվ փաստեր վնասների մասին»,-ասում է Սրբուհին։ Նա, Ռուսաստանում աշխատելով, սեփական աչքերով տեսել է պատվաստումների զոհ դարձած երեխաների։